ՀԱՅԿՅԱՆ ՏՈՄԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԵՍԵՐԻ ԵՎ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ

ՀԱՅԿՅԱՆ ՏՈՄԱՐ ԵՎ ՏՈՆԱՑՈՒՅՑ

12ամիս, յուրաքանչյուրը՝ 30 օր
5Ավելյաց օր՝ տարվա վերջում
365օր տարում
30օրանուն՝ ամսվա ամեն օր ունի իր անունը

    ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՆ ԹՎԱԿԱՆԸ ԵՎ ՏՈՄԱՐԻ ՍԿԻԶԲԸ

    Հայոց Քրմական դասը վաղնջական շրջաններից պահպանել է չորս տոմար

    • ԱՇարժական տոմար
    • ԲԱրեգակնային տոմար
    • ԳԼուսնային տոմար
    • ԴԱստղային տոմար

    Հայկյան հավատամքը չորսը հաշվարկում է միաժամանակ

    Աղբյուր՝ քուրմ Հարութ Առաքելյան (Հայկյան Միաբանություն), «Հայկական բուն թվականը և տոմարի սկիզբը», Western Armenia TV, 05.01.2022

    ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՄԵԾ ՇԱՐ

    Ըստ Հայկյան հավատամքի՝ չորս տոմարներն էլ սկիզբ են առել այն ժամանակ, երբ բոլոր մոլորակները շարված էին մեկ շարքով

    ն.թ.ա. 11542

    ՀԱՅԿՅԱՆ ՇՐՋԱՆ

    Շարժական տոմարի և գարնան օրահավասարի տարբերությունը տարեկան 6 ժամ է

    0 տարի × 6 ժամ = 0 ժամ

    8760 ժամ ÷ 24 = 365 օր = 1 տարի

    Ուրեմն 1460 տարին մեկ շարժական տոմարը մի ամբողջ պտույտ է անում և վերադառնում մեկնակետին։ Եգիպտացիների մոտ սա Սոթիսի տարին է

    1460տարի՝ Հայկյան շրջան

    3600տարի՝ մեկ շար

    1805տարի՝ օրացուցային կես շար

    ԵԳԻՊՏՈՍաստղային տոմար

    Տոմարի սկիզբը՝ ն.թ.ա. 1322, քայլը՝ Հայկյան շրջան, 1460 տարի

    1322 + 7 × 1460 = 11542

    ԲԱԲԵԼՈՆլուսնային տոմար

    Տոմարի սկիզբը՝ ն.թ.ա. 712, քայլը՝ կես շար, 1805 տարի

    712 + 6 × 1805 = 11542

    Աղբյուր՝ Jules Oppert, Restoration of the Berosus Canon, Լոնդոն, 1876, էջ 46

    ՀԱԼԵՅԻ ԳԻՍԱՍՏՂ76 տարին մեկ

    Վերջին անգամ Երկրի մոտով անցել է 1986 թվականին

    1986 + 11542 = 13528

    13528 ÷ 76 = 178

    ՀՆԴԿԱՍՏԱՆՍատիա յոգա՝ ն.թ.ա. 11501

    11542 − 11501 = 41 տարի

    ՀԱՅՈՑ ԹՎԱԿԱՆԸ ԱՅՍՕՐ

    Ճշգրիտ հաշվարկները երկար ժամանակ պահպանելու համար անհրաժեշտ են չորս տոմարները միաժամանակ

    ՀԱՅԿԱԿԱՆ ԾԵՍԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

    Նախաքրիստոնեական հավատալիքների և սովորույթների հիմքում կյանքի սրբության և բոլոր էակների փոխկապակցվածության հանդեպ խոր հարգանքն է

    ԿՅԱՆՔԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

    Կյանքի բոլոր ձևերը բխում են եզակի Արարչական աղբյուրից

    • Ներդաշնակ համակեցություն բնության հետ, ոչ թե տիրապետում նրա նկատմամբ
    • Յուրաքանչյուր արարած՝ մեծ ու փոքր, մեկ տիեզերական ընտանիքի մաս է

    ԱՌԱՆՑ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ

    Հայկյան ծեսերում կենդանիների զոհաբերություն չկա, ինչը դրանք առանձնացնում է շատ հին մշակույթներից, որտեղ նման զոհաբերությունները սովորական էին

    Հայկյան հավատամքում Դիցերը արնախում չեն

    Ուրիշ էակի զոհաբերելը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև հակասում է հոգևոր էությանը

    Աղբյուր՝ քուրմ Հարութ Առաքելյան (Հայկյան Միաբանություն), Western Armenia Magazine №58, 2024, էջ 25

    ՏՐՆԴԵԶԼույսի և նորացման տոն

    Մասնակիցները տներից ընծաներ էին բերում՝ Քուրմի միջոցով օրհնվելու և կրակին մատուցվելու համար

    հացահատիկմիրգձեռքի աշխատանքի պտուղներ

    Ծես՝ առանց կյանք խլելու, որը շնորհակալություն է Արարչին ու Դիցերին և նորոգում ու առատություն է բերում տներին ու դաշտերին

    ԿՐԱԿԵթերային միակցիչ

    Կրակը սոսկ տարերային ուժ չէր, այլ սուրբ էություն

    • Մաքրող
    • Ջերմության և լույսի աղբյուր
    • Հոգու ուղեցույց
    • Կամուրջ երկրի և երկնքի միջև

    Տիեզերքը կենդանի էակ է, որտեղ ամեն գործողություն ազդում է նյութական և հոգևոր աշխարհների հավասարակշռության վրա

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Ներդաշնակություն Ակնածանք Կյանքի սրբություն

    Հին հայերի հոգևոր պրակտիկան իր էությամբ բնապահպանական էր և այսօր էլ հավերժական իմաստություն է տալիս աշխարհին

    ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ը ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

    ՊՆԴՈՒՄԸ

    Այսօր ոմանք պնդում են, թե հայոց հին Նոր տարին՝ Նավասարդը, եղել է օգոստոսի 11-ին

    • Իբր այդ օրը Հայկ նահապետը հաղթեց Բելին
    • Իբր Հայկի համաստեղության գոտին կանգնում է Տաթևի գավազանի վրա

    ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԱՅՆ ԾԱԳԵԼ

    1084

    Նավասարդը հին ամսանուն է, իսկ նրա անշարժ օգոստոսի 11-ը Սարկավագի բարեփոխումից է (1084–1085)

    Ո՞Ր ՏՈՄԱՐՈՎ

    1084 թվականին գրիգորյան տոմարը դեռ գոյություն չուներ, այն ներմուծվեց միայն 1582-ին

    1112131415161718192021222324

    11 + 13 = 24

    Եթե խոսքը հուլյան տոմարի մասին է, այսօրվա տոմարով դա օգոստոսի 24-ն է

    ԻՆՉՊԵ՞Ս ՀՈՐԻՆՎԵՑ

    • Շարժական տոմարի մեկ շրջանի ավարտը կոչվում էր Նավասարդ, այսինքն՝ պարզապես Նոր տարի
    • 11-րդ դարում այդ օրը հասել էր օգոստոսին
    • Սարկավագը կանգնեցրեց շարժական տոմարը, և օգոստոսի այդ օրը հայտարարվեց հին Նոր տարի

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐԸ

    • Օրը սկսվում է Այգ ժամով
    • Ամիսը սկսվում է Արեգ օրով
    • Տարին սկսվում է Արեգ ամսով

    ՄԱՐՏԻ 21

    Արեգ ամսվա Արեգ օրը՝ գարնանային օրահավասարին

    ԱՄԱՆՈՐ–ԶԱՏԻԿ ԱՐԵԳ–ԱՐԵԳ, ՄԱՐՏԻ 21

    ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

    Գարնանային օրահավասարին բոլոր Հայկազունները տոնում են Հայոց Ամանոր-Զատիկը՝ Գարնանամուտը

    Երկիրը շարժվում է ձմեռային արևադարձից դեպի գարնանային օրահավասար

    ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

    12 ժամ օր12 ժամ գիշեր

    Արևն անցնում է հասարակածի ուղիղ վերևով, և լույսն ու խավարը Երկիրը կիսում են հավասար

    Սկսվում է Արեգ ամիսը, և նրա Արեգ օրով՝ Հայոց նոր տարին

    ՏՈՆԻ ՕՐԸ

    • Տոնը սկսվում է արևածագի դիմավորմամբ
    • Գլխավոր ծեսերը կատարվում են կեսօրին, երբ արևն իր բարձրագույն կետում է
    • Զատիկին ավարտվում է պահքը, և սեղանը զարդարվում է տոնական ուտելիքներով

    ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆԸ

    • ԱծիկՑանում են տոնից մոտ երկու շաբաթ առաջ։ Ցորենի սերմերը մտքերն են, որ դառնում են նպատակներ, իսկ ածիկը մի կտոր գարուն է տանը
    • ՁուՆոր կյանքի խորհրդանիշ։ Ներկում են վառ գույներով, առավել հաճախ՝ կարմիր, սոխի կեղևով կամ տորոնով
    • ՄոմՎառվող մոմը արևի խորհրդանիշն է
    • ՄեղրԸնտանեկան սեր և քաղցրություն
    • ԳինիՍրբազան հող, արև, արարող ձեռք և ազնիվ միտք, նաև համբերություն և հասունություն

    ՈՒՏԵՍՏՆԵՐ ԵՎ ԽԱՂԵՐ

    չիրչամիչընդեղենհալվագաթափախլավափոխինձ

    • Ձվախաղեր
    • Վիճակ՝ տարեհացի մեջ թաքցրած կոճակ, կոպեկ կամ լոբու հատիկ։ Ում բաժին հասնի, տարին նրա հանդեպ ավելի բարեհաճ կլինի
    • Ազգային երգ ու պար

    ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ ԱՐԵԳ–ՀՐԱՆՏ, ՄԱՐՏԻ 22

    Հայկյան Սրբազան տոմարի համաձայն՝ Արեգ ամսվա Հրանտ օրը Վահագն Դիցի ծնունդն է, Ամանորից մեկ օր անց

    Երկնէր երկին, երկնէր երկիր,

    Երկնէր և ծովն ծիրանի,

    Երկն ի ծովուն ունէր

    Եւ զկարմրիկն եղեգնիկ։

    Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

    Ընդ եղեգան փող բոց ելանէր,

    Եւ ի բոցոյն վազէր

    Խարտեաշ պատանեկիկ։

    Նա հուր հեր ունէր,

    Բոց ունէր մօրուս,

    Եւ աչկունքն էին արեգակունք։

    Երկունքի մեջ էին երկինքն ու երկիրը

    Երկունքի մեջ էր նաև ծիրանի ծովը, և երկունքը ծովում բռնել էր կարմրիկ եղեգնիկին

    Եղեգի փողից ծուխ էր ելնում, եղեգի փողից բոց էր ելնում

    Եվ բոցից վազում էր մի շիկահեր պատանի

    Նա կրակե մազեր ուներ, բոցե մորուք, և աչքերը արևներ էին

    ՎԱՀԱԳՆ

    Վիշապաքաղկրակի և լույսի Դիցքաջության Դից

    Երգը պահպանել է Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ

    Ըստ առասպելի՝ մի ցուրտ ձմեռ Վահագնը հարդ է գողացել, և ճանապարհին թափված հարդից երկնքում գոյացել է Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը

    ԱՆԱՀԻՏԻ ՕՐ ԱՐԵԳ–ԱՆԱՀԻՏ, ԱՊՐԻԼԻ 8

    Մայրության տոն՝ Մայր Անահիտի տոնը

    ԱՆՇԱՐԺ ՏՈՄԱՐ

    Հայկյան Սրբազան տոմարը անշարժ տոմար է՝ նրա բոլոր տոները կապված են Արևի շարժին

    • ԶատիկԱրեգ–Արեգ, մարտի 21
    • ՎահագնԱրեգ–Հրանտ, մարտի 22
    • ԱնահիտԱրեգ–Անահիտ, ապրիլի 8

    Ամեն տոն ունի իր ամսանունն ու օրանունը, ուստի ամեն տարի նույն օրն է

    ԼՈՒՍՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ

    12 × 29,53 օր ≈ 354 օր

    365,24 − 354,37 ≈ 11 օր

    Լուսնով հաշվված տոները այդ պատճառով շարժական են և տարեցտարի ընկնում են տարբեր օրերի

    Հայկյան տոմարում Զատիկը միշտ գարնանային օրահավասարին է՝ Արեգ ամսվա Արեգ օրը

    ԱՐԵՎԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    360° ÷ 365,24 օր ≈ 0,9856° օրական

    18 օր × 0,9856° ≈ 17,7°

    Արեգ ամսվա Անահիտ օրը Արևը Խոյի 18-րդ աստիճանից անցնում է 19-րդ

    Աստիճանները հաշվվում են գարնանային օրահավասարի կետից

    ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹԸ

    Մեր նախնիները այդ օրվա արևի ճառագայթը համարել են տարվա լավագույնը

    բարեբերությունբարգավաճումհարստությունառողջություն

    Այս բոլորի հովանավորը Մայր Անահիտն է, ուստի այդ օրը նվիրված է Մայրությանը

    Նուռը հայկական ավանդության մեջ պտղաբերության և առատության խորհրդանիշ է

    Ըստ ավանդության՝ այս օրվա սովորույթները հայտնի են եղել նաև պարսիկներին, սողդիացիներին և արևային տոմարով ապրող այլ ժողովուրդների

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ԴԵՂԻՆ ԱԳԱԹԸ

    • Կեսօրին ցանկացողները դեղին ագաթով զարդ էին տանում Քրմին
    • Քուրմը հատուկ ծեսով քարը լիցքավորում էր այդ օրվա արևի բարեբեր զորությամբ
    • Զարդը կրում էին մեկ տարի

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ԾԱՂԿԱԶԱՐԴ ԱՀԵԿԱՆ–ԼՈՒՍՆԱԿ, ՄԱՅԻՍԻ 13

    Մայր բնության տոն՝ հովանավոր Անահիտ Դիցամայր

    ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՍԱՏԱՐ ՏՈՆԸ

    30 օր Արեգ + 24 օր Ահեկան = 54

    Տարվա 54-րդ օրը, Ամանոր–Զատիկից հետո, տոնվում է տարվա առաջին սատար տոնը՝ Ծաղկազարդը

    Ծաղկազարդը մայր բնության ծաղկման արեգակնային անշարժ տոնն է

    ԿՈՒՅՍ՝ ՀԱՍԿ

    Տոնի գիշերը, կեսգիշերին, Կույսի համաստեղությունը երկնքի հարավում իր ամենաբարձր դիրքում է

    Այն կոչվում է նաև Հասկ համաստեղություն և Անահիտ Դիցամոր խորհրդանիշն է, ուստի տոնն իգական բնույթ ունի

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ՅՈԹԸ

    Ըստ ավանդության՝ տոնի նախորդ օրը աղջիկները կժերով հավաքում էին

    • Ջուրյոթ աղբյուրից՝ յոթ բուռ
    • Ծաղիկյոթ տեսակ
    • Տերևյոթ ծառից
    • Քարյոթ առվակից

    ԼՈՒՍՆԻ ԵՎ ԱՍՏՂԵՐԻ ՏԱԿ

    Կեսգիշերին կժերը թողնում էին դաշտում, հետագայում նաև տանիքին, բաց երկնքի տակ

    Որպեսզի լուսինն ու աստղերը իրենց մոգական զորությունը փոխանցեին ջրին

    ՎԻՃԱԿ

    • Առավոտյան այդ ջրից մի կում էին խմում և լցնում տան շեմին
    • Մնացածը լցնում էին վիճակի կուժը, և ամեն մեկը մեջը գցում էր իր անձնական մի իրը
    • Հետո վիճակ էին քաշում՝ ում իրը դուրս գար, կարդացած վիճակը նրանն էր

    ԾԱՂԿԱԶԱՐԴ

    • Տները զարդարում էին ծաղիկներով
    • Աղջիկները ծաղկե պսակներ էին կրում
    • Ծաղիկներով զարդարված Անահիտ Դիցամոր արձանը շրջում էին փողոցներով

    Տոնը մեծ շուքով, ազգային երգ ու պարով էր անցնում նաև Անահիտ Դիցամոր և Աստղիկ Դիցուհու տաճարներում

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ԱՐԵԳՆԱՓԱՅԼ ՆԱՎԱՍԱՐԴ–ԱՐԱՄ, ՀՈՒՆԻՍԻ 21

    Ամառնամուտ՝ Հայրերի տոն և Ծիրանօրհնեք

    ԱՄԱՌՆԱՄՈՒՏ

    Արեգակն իր ամենափառավոր բարձր կետում է, և տարվա ամենաերկար օրն է

    • Ամառնամուտ≈ 15 ժամ օր
    • Գիշերահավասար≈ 12 ժամ օր
    • Ձմեռնամուտ≈ 9 ժամ օր

    Երևանի համար

    ՀԱՅՐԵՐԻ ՏՈՆ

    Արեգնափայլը հիմնական տոներից է

    Հայկյան Սրբազան Ուսմունքի համաձայն՝ այն Հայրերի տոնն է՝ Հայկ Նահապետի գլխավորությամբ

    ԿԵՆԱՑ ԾԱՌԸ

    Ծիրանենին Հայոց Կենաց ծառն է

    Ծիրանը համարվում է Արևի պտուղ

    ԾԻՐԱՆՕՐՀՆԵՔ

    Արեգնափայլին օրհնում են Կենաց ծառի պտուղը՝ ծիրանը

    Հայկյան ուսմունքի համաձայն՝ սրանից են սրբազան քրմերի և արքաների «ծիրանածին» և «ծիրանակիր» կոչումները

    «Ծիրանի» բառը նշանակում է նաև արքայական կարմիր գույն

    ՎԱՐԴԱՎԱՌ ՀՈՌԻ–ՎԱՀԱԳՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14

    Սիրո և գեղեցկության տոն

    ԿՐԱԿ ԵՎ ՋՈՒՐ

    Ինչպես Տրնդեզին կրակով ենք սատարում բնությանը, որ գան տաք օրեր, այնպես էլ Վարդավառին ջրով ենք սատարում, որ գան մեղմ և զով օրեր

    Հրոտից–Հրանտ → Հոռի–Վահագն = 180 օր

    Ճիշտ կես տարի՝ երկու սատար տոները տարվա անիվի վրա իրար դիմաց են

    ԱՍՏՂԻԿ ԵՎ ՎԱՀԱԳՆ

    Հայկյան տոմարով Վարդավառը ամեն տարի նույն օրն է՝ Հոռի ամսվա Վահագն օրը

    Այն Աստղիկ և Վահագն դիցերի փառաբանման տոնն է

    ՔՐՄԱԿԱՆ ԾԵՍ

    Վարդավառը տոնվում է քրմական ծեսով

    Ծեսի վերջում քրմերը վարդաջուր են ցողում մասնակիցների վրա՝ ի նշան օրհնության և բարեբերության

    ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆ

    Ժողովրդական շրջանում տոնն անցնում է երգով, պարով, խաղերով և խրախճանքներով

    ՓԱՌԱԲԱՆՈՒՄ

    Փառք Աստղիկին Սիրառատ,
    Փառք Վահագնին Սիրասուն

    Այս խոսքերը կարևորում են սիրո բարձր դերը և նրանից սերվող քաջությունը

    ՀԱՑՕՐՀՆԵՔ ՍԱՀՄԻ–ԱՆԱՀԻՏ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5

    Բերքահավաքի տոն

    ՍԱՀՄԻ ԱՄԻՍ

    Սահմին Հայկյան տոմարի 6-րդ ամիսն է՝ բերքահավաքի, բերքի օրհնության և պտղաբերության ամիսը

    • ԽաղողօրհնեքՍահմի–Աստղիկ, օգոստոսի 24
    • ՀացօրհնեքՍահմի–Անահիտ, սեպտեմբերի 5

    Ամսվա կենդանակերպը Հասկն ու Կույսն է

    ՀԱՑԸ ՍՐԲԱԶԱՆ Է

    Վաղեմի դարերից հայը կարևորել է հացն ու գինին

    • Թոնրի առաջին հացը տալիս էին կենդանիներին
    • Առաջին յոթ հացը մատուցում էին անցորդներին
    • Գետնին ընկած հացը վերցնում, համբուրում և բարձր տեղ էին դնում

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ՆԱԽՆՅԱՑ ԽՈՐԱՆ

    Արքան առաջին ցորենի հասկերն ու հատիկները՝ ի նշան կյանքի սերմի, դնում էր նախնյաց խորանին

    Նախնյաց հիշատակի և ազգի շարունակականության իմաստով

    Աղբյուր՝ քուրմ Հարութ Առաքելյան (Հայկյան Միաբանություն), karineavetisyan.am, 05.09.2021

    ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆ

    Նոր բերքի հացերը դնում էին մեջտեղ, և նախ մեծարվում էր Անահիտ Դիցամայրը

    հացկույս գինիմրգերգաթա

    Հնձված դաշտերում շուրջպար էին բռնում՝ հողը պատրաստելով աշնանացանին

    ԱՆԴԱՍՏԱՆ

    Քրմերը դաշտերում կատարում էին Անդաստանի օրհնությունը

    • Օրհնված հասկերը կախում էին օջախի պատին՝ ի նշան բերքառատության
    • Օրհնված հատիկները դնում էին սերմացուի մեջ և աշնանը ցանում դաշտում

    ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿ ՏՐԵ–ՄԱՐԳԱՐ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20

    Գիտնականների հիշատակման և մեծարման օր

    ՄՈԳԸ

    Ըստ Հայկյան ուսմունքի՝ մոգ նշանակում է գիտնական

    Այսօրվա բառապաշարով՝ սա գիտնականների հիշատակման և մեծարման օրն է

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանության քրմեր Հարութ Առաքելյան և Միհր Հայկազունի, karineavetisyan.am, 20.09.2024

    ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

    Մոգերը զբաղվում էին բժշկությամբ, մաթեմատիկայով և բնության խորացված գիտությամբ

    բժշկությունաստղագիտությունմաթեմատիկաբնագիտություն

    ՀԻՇԵՆՔ ԵՎ ՄԵԾԱՐԵՆՔ

    Հիշենք ազգի իմաստուն մոգերին, որոնք մեզ հարուստ ժառանգություն թողեցին

    Եվ մեծարենք այսօրվա գիտնականներին ու նրանց մեծ գործը

    ՆԱՀԱՊԵՏԱՑ ՏՐԵ–ՄԱԶԴԵՂ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22

    Իմաստուն նահապետների տոն

    ԱՇՆԱՆԱՅԻՆ ՕՐԱՀԱՎԱՍԱՐ

    Օրն ու գիշերը հավասարվում են

    12 ժամ օր, 12 ժամ գիշեր

    ՆԱՀԱՊԵՏՆԵՐԸ

    Սկսած Հայկ Նահապետից՝ ազգի իմաստուն առաջնորդները մեզ մեծ փորձ և գիտելիք են թողել

    Նրանց գաղափարներն ու արժեքները հազարամյակներ շարունակ պահպանել են ազգի գոյությունը

    ՏԻՐ

    Տոնի հովանավորը Տիր իմաստուն դիցն է

    ԻՆՉՊԵՍ ՆՇԵԼ

    • Ընտանեկան միջավայրում հիշել և փառաբանել ազգի իմաստուն առաջնորդներին
    • Տոհմի առաջնորդների նկարներով զարդարել տան պատերը և երեխաներին պատմել նրանց մասին
    • Այցելել տոհմի առաջնորդների շիրիմներին
    • Երեխաների հետ կազմել տոհմածառ

    ՎԱՀԱԳՆԻ ՕՐ ՏՐԵ–ՎԱՀԱԳՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13

    Վահագն Վիշապաքաղ՝ քաջության և հաղթանակի դից

    ԱՄԵՆ ԱՄՍՎԱ 27-ՐԴ ՕՐԸ

    Յուրաքանչյուր ամսվա 27-րդ օրը կոչվում է Վահագնի անունով

    Տրե ամսվա Վահագն օրը նվիրված է Վահագն Վիշապաքաղին

    ՎԻՇԱՊԱՔԱՂ

    Վահագնը քաջության, ուժի, լույսի, կրակի, պայքարի և հաղթանակի դիցն է

    քաջությունկամքուժլույսկրակհաղթանակ

    ՎԵՀ ԱԿՆ

    Ավանդական մեկնությամբ՝ Վահագն նշանակում է «վեհ ակն»՝ հրեղեն աչք

    Նա քաջություն պարգևող և ոգեշնչող դից է

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ՀՐԱՏ

    Հրատը՝ Մարս մոլորակը, Վահագն Վիշապաքաղի մոլորակն է

    Յոթնօրյակի Հրատի օրը նույնպես նրան է նվիրված

    Աղբյուր՝ Հայկյան Միաբանություն

    ԱՆՄԵՌԱՑ ՔԱՂՈՑ–ՎԱՐԱԳ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14

    Տոհմի և ընտանիքի տոն

    ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

    Ըստ նախնյաց հավատալիքների՝ մեր նախնիները շարունակում են ապրել մեր մեջ, իսկ մենք՝ մեր սերունդների մեջ

    ՍԵՐՄԸ

    Ինչպես ծաղկից հող ընկած սերմը գարնանը ծիլ է տալիս և պահպանում ծաղկի անմահությունը

    Այնպես էլ մենք, կրելով տոհմական արժեքներն ու սովորույթները, պահպանում ենք տոհմի անմահությունը

    ՍԱՆԴԱՐԱՄԵՏ ԵՎ ՆԱՆԵ

    Տոնը Սանդարամետ և Նանե դիցուհիների փառաբանման տոներից է

    Տոնի ժամանակ կատարվում է նռօրհնեքի ծիսակատարություն

    ՄԱՀՎԱՆ ՄԵԾԱՐՈՒՄԸ

    Մեր նախնիները մայր մտնելով մեզ են հաղորդում իրենց փորձն ու իմաստությունը

    Մահը չար չէ, այլ կյանքի կարևոր մասնիկ և լավագույն խորհրդատու՝ նրա նկատմամբ գիտակից լինելով կապրենք իմաստալից կյանքով

    ԱՐԵՎԱԳԱԼ ՄԵՀԵԿԱՆ–ՄԻՀՐ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23

    Միհրի ծնունդը, նորածինների տոն

    ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԳԻՇԵՐԸ

    Տարվա ամենաերկար գիշերը ուրախանում են մինչև արևածագ, երբ կծնվի Արեգ–Միհրը

    Երևան՝ ≈ 14 ժ 44 ր գիշեր

    ՄԻՀՐԻ ԾՆՈՒՆԴԸ

    Միհրի ծնունդը կոչվում է Արևագալ և հիմնական տոներից է

    ՕՐԸ ԵՐԿԱՐՈՒՄ Է

    Այդ օրվանից ցերեկի տևողությունը սկսում է ավելանալ

    ≈ 9 ժ 16 ր → ≈ 12 ժ

    Ամանոր–Զատիկին՝ Արեգ ամսվա Արեգ օրը, օրն ու գիշերը հավասարվում են, իսկ հետո օրը գերազանցում է գիշերին

    ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՏՈՆ

    Տարվա ընթացքում ծնված երեխաներին օրհնում են և գլխներին չիր ու չամիչ լցնում

    ՍԵՐՄԵՐԸ ԱՐԹՆԱՆՈՒՄ ԵՆ

    Այդ օրվանից սերմերը երկրի արգանդում սկսում են ծիլ տալ

    Ամանոր–Զատիկին ծիլերը հողից գլուխ կբարձրացնեն

    ՊԱՏԳԱՄ ՄԻՀՐԱՅ ԱՆՊԱՐՏԵԼՒՈՅՆ

    Թե թշնամի քո յանդգնեսցի զմտաւ եւեթ ածել զխորհուրդ ինչ չար առ տուն եւ առ զարմ քո, նախայարձա՜կ լեր եւ բա՜րձ ի միջոյ զտոհմն եւ զշառաւիղ նորա յարմատոյ եւ զտուն նորին ջախջախեա՛ ի սպառ ցհիմն եւ ցյատակ։

    Եթե քո թշնամին յանդգնի մտքով իսկ անցկացնել որեւէ չար խորհուրդ քո տան եւ զարմի հանդէպ, նախայարձա՛կ եղիր եւ ջնջի՛ր նրա տոհմն եւ շառաւիղը արմատից եւ ջախջախի՛ր ի սպառ նրա տունը մինչեւ հիմքը եւ յատակը։

    Աղբյուր՝ Բանք Քրմաց

    ՏՐՆԴԵԶ ՀՐՈՏԻՑ–ՀՐԱՆՏ, ՓԵՏՐՎԱՐԻ 15

    Կրակի սատար տոն, որի գույնը դեղինն է

    ՉՈՐՍ ՏԱՐՐԵՐ

    Տրնդեզը չորս սատար տոներից մեկն է և խորհրդանշում է բնության չորս տարրերից մեկին՝ կրակին

    Կրակով օժանդակում ենք ձմռանը՝ անցնելու դեպի գարուն՝ Ամանոր–Զատիկ

    ՆՈՐԱԾԻՆ ԱՐԵՎԸ

    Արևագալ → Տրնդեզ = 54 օր

    Ձմեռային արևադարձին ծնված Արևը Տրնդեզին 54 օրական է

    Ամանոր–Զատիկին այն 88 օրական կլինի, և օրը կսկսի հաղթել գիշերին

    ԿՐԱԿԻ ՎՐԱՅՈՎ

    Ավանդության համաձայն՝ Տրնդեզին երկինքն ու երկիրը համբուրվում են

    • Սիրահարները միասին ցատկում են կրակի վրայով՝ սրբացնելով իրենց սերը
    • Սկեսուրը նորահարսին թռցնում է կրակի վրայով՝ պատրաստելով մայրության

    ԱՆՄԱՐ ԿՐԱԿԸ

    Տոնի կրակը քրմերը բերում են Մեհյաններում վառվող Ատրուշանի անմար կրակից

    Տոնի ավարտին մասնակիցները այդ կրակը տանում են իրենց տները՝ հնում նրանով թոնիրն էին վառում, այսօր՝ մոմերը

    ՊԱՀՔ

    Տրնդեզից սկսվում է հայկական պահքը, որն ավարտվում է Ամանոր–Զատիկին

    Հրոտից 2 → Արեգ 1 = 34 օր

    Վերջին հինգ օրերին՝ Ավելյացին, պահքը խստանում է

    ՏԱՐՎԱ ԱՆԻՎԸ ՏՈՆԵՐԸ, ՈՐ ԱՆՑԱՆՔ

    Հայկական ծեսերի և տոնակատարությունների լեզուն

    ՀԱՅԿՅԱՆ ՏՈՄԱՐ

    Ամեն տոն ունի իր ամսանունն ու օրանունը և ամեն տարի նույն օրն է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Շնորհակալություն

    ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՀԵՐԹՈՎ՝ ԸՍՏ ՍԼԱՅԴՆԵՐԻ

    աղբյուր՝ պատմիչներ, ազգագրություն, գիտական ուսումնասիրություններ և Հայկյան Միաբանության հրապարակումներ

    ՍԼԱՅԴՆԵՐԸ

      ՏԱՐԵՀԱՑԻ ԿՈՃԱԿԸ ԽԱՂ ԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

      Ում բաժին հասնի կոճակը, տարին նրա հանդեպ ավելի բարեհաճ կլինի

      ՄԻԱՑԵՔ ԽԱՂԻՆ

      Միացել են՝ 0

      ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԿՏՈՐԸ

      Տարեհացը կտրված է ըստ մասնակիցների թվի. ով առաջինը հասցնի, կտորը նրանն է

      Ընտրված է՝ 0

      ԿՈՃԱԿԸ

      Կոճակի տերը՝

      ՍԻՐՈՎ ՋՐԻՐ ԽԱՂ ԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

      Վարդավառին իրար ջրում են՝ սեր և մաքրություն մաղթելով

      ԱՄԵՆ ՄԵԿԸ ՋՐՈՒՄ Է ՄԵԿԻՆ

      Ձեր հեռախոսում գաղտնի անուն է. ընտրեք մաղթանքը և ջրեք նրան սիրով

      Ոչ ոք չի իմանա, թե ով ում ջրեց

      Ջրված են՝ 0

      ՎԱՐԴԱՎԱՌԸ ԾԱՂԿԵՑ

      Թող սերն ու մաքրությունը միշտ մեզ հետ լինեն

      ԿՐԱԿԻ ԲԱՌԵՐԸ ԽԱՂ ԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

      Ամեն մեկը իր բառն է տալիս Տրնդեզի կրակին

      ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ԲԱՌԸ

      Հեռախոսով ընտրեք կամ գրեք մեկ բառ, և այն կայծի պես կթռչի կրակի մեջ

      Բառեր՝ 0

      ԿՐԱԿԸ ՎԱՌՎԵՑ

      Մեր բառերից վառված կրակը թող տաքացնի բոլորիս տները

      000